ԱՏԱՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵՔՍԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ։ Ի՞ՆՉ Է ԴԱ ԵՎ ԻՆՉՈՒ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

ԱՏԱՄՆԵՐԻ ԿՈՄՊԼԵՔՍԱՅԻՆ ՄԱՔՐՈՒՄ։ Ի՞ՆՉ Է ԴԱ ԵՎ ԻՆՉՈՒ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը կատարվում է ստոմատոլոգիական կաբինետում։ Սա պրոցեդուրա է, որի ժամանակ մաքրվում է ատամնաքարն ու վերականգնվում է էմալի գույնը։ Մաքրումը հնարավորություն է տալիս վերացնել բակտերիաների կուտակումները, որոնք գտնվում են դժվարամատչելի հատվածներում, որտեղ սովորական ատամի խոզանակով մաքրումը գրեթե անհնար է՝ օրինակ ատամի պարանոցը, պսակի և արմատի հատվածները։ Այստեղ սկզբում առաջանում է ատամնափառ, որը բաղկացած է լորձից, սննդի մնացորդներից և մանրէներից։ Ժամանակի ընթացքում կալցիումի աղերի ազդեցությամբ այն կարծրանում է և դառնում է ատամնաքար։ Այդ ատամնաքարը հնարավոր է հեռացնել միայն ատամների պրոֆեսիոնալ մաքրման միջոցով։

Ո՞րն է ատամների պրոֆեսիոնալ մաքրման նպատակը

Ինքնուրույն խնամքի ժամանակ միշտ չէ, որ հաջողվում է ամբողջությամբ մաքրել ատամները անկախ նրանից՝ որքան ջանք է գործադրվում։ Ամենաբարդը մաքրվում է ատամների ներսի և շփման մակերեսը , քանի որ ատամի խոզանակը հաճախ չի հասնում տվյալ հատվածներին։ 

Սխալները ատամների մաքրման գործընթացում նույնպես բավական տարածված են։ Շատ հաճախ պացիենտները սխալ են ընտրում ատամի խոզանակն ու մածուկը, ինչը բերում է ատամնափառի կուտակման։ Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնել հատկապես բրեկետներ, պսակներ և իմպլանտներ ունենալու դեպքում , քանի որ ոչ ճիշտ խնամքի դեպքում այդ հատվածներում շուտ են առաջանում նստվածքներ ։ Անհրաժեշտ է պարբերաբար այցելել ատամնաբույժի և կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրում։

Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը RinArt Dental Aesthetics-ում  

RinArt Dental Aesthetics - ում  կիրառվում է անվտանգ և արդյունավետ ապարատային մեթոդներ։ Մեր կլինիկայում ատամների մաքրումն իրականացվում է Air-flow համակարգով և ուլտրաձայնային մեթոդով։ Խորհուրդ է տրվում անցկացնել այս 2 պրոցեդուրաները համակցված։ Այս կերպ հնարավոր է ամբողջությամբ ազատվել ատամնափառից և ատամնաքարից, պահպանելով առողջ ժպիտը երկար տարիներ։ 

Air-flow համակարգը ատամների պրոֆեսիոնալ մաքրման համար

Air-flow մեթոդը կարելի է համեմատել ավազամաքրիչի հետ։ Ատամների վրա ճնշման տակ փոշիացվում է ջրի, սեղմված օդի և նատրիումի բիոկարբոնատի մանր մասնիկներից բաղկացած խառնուրդ։ Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է արդյունավետորեն հեռացնել ատամնափառը և փայլեցնել էմալը։ 

Ատամների մաքրման Air Flow մեթոդի առավելությունները․

    •    Հարմարավետություն – ատամնափառի հեռացում դժվարամատչելի վայրերից՝ միջատամնային տարածքներից, ծնոտի կողային մակերեսներից։

    •    Ժամանակի խնայողություն – համապարփակ մաքրումն իրականացվում է արագ՝ ընդամենը մեկ այցով։

    •    Հանգստություն – պրոցեդուրան լիովին անցավ է, պացիենտը ոչ մի տհաճ զգացողություն չի ունենում։

    •    Անվտանգություն – ջրա-հղկող լուծույթը չի վնասում էմալը, չի վնասում ատամներն ու լնդերը։

Air Flow մեթոդը կիրառվում է փափուկ ատամնափառը հեռացնելու համար, որը դեռ չի հասցրել փոխվել ատամնաքարի։ Պրոցեդուրան սովորաբար իրականացվում է մինչև պսակների, իմպլանտների կամ բրեկետների տեղադրումը։ Այս մեթոդի միակ թերությունն այն է, որ ջրա-հղկող լուծույթը դժվարությամբ է հեռացնում խտացած ատամնաքարը։ Այդ դեպքում օգտագործվում է ուլտրաձայնային մաքրում։

Ուլտրաձայնային մաքրում

Ուլտրաձայնային մաքրումը կատարվում է հատուկ սարքի՝ սկալերի միջոցով։ Ատամնաքարը քայքայվում է ուլտրաձայնային ալիքների և ջրի ազդեցության շնորհիվ, որը մատակարարվում է ատամներին։ Այսօր մաքրման համար օգտագործվում է տատանողական շարժումներով սկալեր, որոնք համարվում են ամենաանվտանգը և չեն վնասում ատամի էմալը։ Պարոդոնտալ գրպանների մաքրումն իրականացվում է հատուկ սարքերի օգնությամբ, որոնք թույլ են տալիս հասնել նույնիսկ դժվարամատչելի հատվածներին։

 Ուլտրաձայնային մաքրման առավելությունները՝

    •    Արդյունավետորեն հեռացնում է խիտ ատամնաքարը՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու։

    •    Հեռացնում է լնդերի տակ առաջացած նստվածքները։

    •    Ժամանակակից սարքերը ապահովում են արագ և անվտանգ մաքրում։

Ուլտրաձայնային մեթոդը հիմնականում ընտրում են, երբ առկա են կոշտ նստվածքներ։ Սա հիանալի պրոֆիլակտիկ միջոց է կարիեսի դեմ և օգնում է պահպանել բերանի խոռոչի հիգիենան։ Մաքրումից հետո էմալը դառնում է ավելի բաց գույնի, իսկ շունչը՝ թարմ և հաճելի։ Պրոցեդուրան կարող է իրականացվել ինչպես բուժումից առաջ, այնպես էլ որպես կանխարգելիչ խնամք՝ ատամների առողջությունը պահպանելու համար։

Ուլտրաձայնային և Air Flow ատամների մաքրում․ ինչու՞ է անհրաժեշտ համակցված կատարումը


Նույնիսկ պատշաճ խնամքի դեպքում ատամների վրա առաջանում են փառ և ատամնաքար։ Ատամի մածուկներն ու խոզանակները միայն դանդաղեցնում են դրանց առաջացումը։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ այցելել ստոմատոլոգի և անցնել պրոֆեսիոնալ մաքրում։

Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում համատեղել Air Flow և ուլտրաձայնային մաքրումը.

    •    Ուլտրաձայնը հեռացնում է խիտ նստվածքներն ու ատամնաքարը։

    •    Air Flow-ի ջրա-հղկող լուծույթը մաքրում է դժվարամատչելի հատվածները և փայլեցնում էմալը։

Արդյունքում՝ շլացուցիչ և առողջ ժպիտ։ Միայն այս երկու մեթոդների համակցումը թույլ է տալիս հասնել լավագույն արդյունքի, որն առանձին պրոցեդուրաներով միշտ չէ, որ հնարավոր է։ Շատ բան կախված է նաև ստոմատոլոգի պրոֆեսիոնալիզմից, ուստի անհրաժեշտ է դիմել փորձառու և որակավորված մասնագետների։

RinArt Dental Aesthetics - ում աշխատում են պրոֆեսիոնալներ։ Ատամների մաքրումը իրականացվում է ժամանակակից, ներմուծված սարքավորումների միջոցով։ Պրոցեդուրայից առաջ կատարվում է համապատասխան զննում, ինչը բացառում է ցանկացած ռիսկ և ապահովում է շլացուցիչ և առողջ ատամներ։