ԻՆՉՈՒ՞  Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԻՄԵԼ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԻ՝ ՆՈՒՅԻՍԿ ԱՌԱՆՑ ԱՏԱՄՆԱՑԱՎԻ

ԻՆՉՈՒ՞ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԻՄԵԼ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԻ՝ ՆՈՒՅԻՍԿ ԱՌԱՆՑ ԱՏԱՄՆԱՑԱՎԻ

Բերանի խոռոչի պրոֆիլակտիկ ստուգման կարևորության մասին բազմիցս խոսվել է։ Այնուամենայնիվ մարդկանց մեծամասնությունը համառորեն հետաձգում է այցելությունը ատամնաբույժի մոտ։ Փորձը ցույց է տվել, որ մենք գնում ենք բժշկի միայն այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս հիվանդության առաջին նախանշանները։ Խոսենք այն մասին, թե ինչու չի կարելի այդպես վարվել և ինչպես խուսափել բերանի խոռոչի լուրջ հիվանդություններից։

Ատամնաբուժական կանխարգելիչ այցերի էությունը


Ատամնացավի բացակայությունը որպես այդպիսին չի նշանակում, որ բերանի խոռոչը լիովին առողջ է։ Կան բազմաթիվ հիվանդություններ,որոնց զարգացման սկզբնական փուլերն ընթանում են առանց նախանշանների։ Նույնիսկ բոլորին հայտնի կարիեսը սկզբում չի դրսևորվում և շատ հաճախ ախտորոշվում է պատահաբար։ Բավական է միայն մի քանի ամսով հետաձգել ատամնաբույժի այցելությունը, և կարիեսային գործընթացները կսկսեն դրսևորվել ոչ միայն տեսանելի ձևով։

Ատամնաբույժի պրոֆիլակտիկ այցերի հիմնական նպատակը բերանի խոռոչի հիվանդությունների կանխումը կամ դրանց վաղ փուլում ախտորոշումն է։ Այս կերպ խնդիրը հնարավոր կլինի լուծել շատ ավելի մատչելի և արագ, խնայելով թե ժամանակ, թե գումար։ Ամենավտանգավոր վարքի մոդելը՝ ցավերն անտեսելն ու ցավազրկող միջոցներով ժամանակավորապես լռեցնելն է։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի  հիվանդության առաջացման և բարդացման։ 

Եթե ատամնաբույժի այցելությունը մշտապես հետաձգվում է մինչև կրիտիկական պահ, երբ ցավը դառնում է անտանելի, ապա դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ինչպիսիք են՝

  • բերանի խոռոչի ինֆեկցիոն և խրոնիկական հիվանդությունների զարգացում,
  • վնասված ատամի հեռացում,
  • լնդերի բորբոքային հիվանդություններ,
  • առողջության ընդհանուր վատթարացում։

Ի՞նչ հաճախականությամբ է անհարաժեշտ այցելել ատամնաբույժի՝ կանխարգելման նպատակով


Բժիշկների մեծամասնությունը միաձայն խորհուրդ է տալիս պլանային զննում անցնել գոնե տարեկան մեկ անգամ։ Կարևոր է հասկանալ, որ այս խորհուրդը վերաբերում է բացառապես այն մարդկանց, ովքեր ատամների առողջության հետ կապված խնդիրներ չունեն։ Եթե անամնեզում կան կարիես և պարոդոնտի հիվանդություններ, ապա կանխարգելիչ այցերը պետք է լինեն կրկնակի հաճախ՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։

Ներկայացնենք ընդհանուր խորհուրդներ՝ ատամնաբույժի այցերի պարբերականության վերաբերյալ․

1․ Ինչպես պրոֆիլակտիկ զննումը, այնպես էլ ատամների պրոֆեսիոնալ մաքրումը խորհուրդ է տրվում կատարել առնվազն տարին մեկ անգամ՝ առողջ ժպիտը պահպանելու համար։

2․ Եթե կա նախատրամադրվածություն բերանի խոռոչի պաթոլոգիաների՝  ինչպես օրինակ ՝ ծավալուն կարիես կամ լնդերի քրոնիկ հիվանդություններ, ապա ատամնաբույժի այցելությունը պետք է կատարել յուրաքանչյուր 4-5 ամիսը մեկ։ Սա վերաբերում է նաև շաքարային դիաբետ ունեցողներին, ակտիվ ծխողներին և հղի կանանց։ Այս խմբերը ռիսկի խմբում են, ուստի ատամնաբույժի պարբերական այցերը պարզապես պարտադիր են՝ բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար։ 

3․ Եթե ատամների առողջությունը կայուն է, ատամնաբույժները խորհուրդ են տալիս այցելել գոնե տարին մեկ անգամ։

Ժամանակակից ստոմատոլոգիա՝ ճշգրիտ ախտորոշում հենց Երևանում


RinArt Dental Aesthetics -ում դուք կարող եք օգտվել բերանի խոռոչի զննման և ախտորոշման լիարժեք ծառայություններից։ Այստեղ Ձեզ սպասվում է պրոֆեսիոնալ անձնակազմ, նորագույն սարքավորումներով իրական բուժում և առավել կարևորը՝ առանց ցավի։ Հնարավոր է նաև բուժում ապահովագրության և սոց․փաթեթի շրջանակներում։

Մի հետաձգեք։ Գրանցվեք խորհրդատվության հենց այսօր՝ զանգահարելով կլինիկայի նշված հեռախոսահամարներով։ +374 10 39 59 55, +374 12 39 59 55, +374 44 39 59 55